23:44 16 մայիսի, 2016Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Kicker.de-ի վարկածով ճանաչվել է Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող: 27-ամյա հայ ֆուտբոլիստն ունի ամենաբարձր միջին գնահատականը՝ 2.57:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ավարտված առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է՝ 15: Բունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:
Մխիթարյանը Գերմանիայի այս առաջնության խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել նաեւ Goal.com-ի ու Whoscored.com-ի վարկածով: Ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 խաղի եւ խփել 11 գոլ: Գերմանական DW-ն էլ նրան ճանաչել էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.