19:09  ,  16 մայիսի, 2016

Ռեկորդներ հրաձգության Հայաստանի առաջնությունում

Երեւանում ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններից` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ եւ խառը վազք: Ընդհանուր թվով խաղարկվում էր 24 մեդալ:

Օդամղիչ հրացան վարժությունում Հայաստանի ռեկորդներ սահմանեցին Հրաչիկ Բաբայանը՝ 630.1 միավոր եւ Մարիամ Միքայելյանը՝ 415.8 միավոր, եզրափակչում ռեկորդ սահմանեց Հրաչիկի կրթսեր եղբայրը՝ Հայկ Բաբայանը: Վազող թիրախ ՝ խառը վազք վարժությունում Հայաստանի սպորտի վարպետի ցուցանիշ գրանցեց Գոհար Հարությունյանը: Օդամղիչ ատրճանակ վարժությունում հատկանշական էր Զավեն Իգիթյանի խոցած 580 միավորը, որը ռեկորդ չէ, բայց Հայաստանի առաջնություններում եզակի բարձր արդյունք է, հաղորդում են ՀՀՖ-ից:

Գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությանը մասնակցեց 60 հրաձիգ եւ եւս 20 հրաձիգ մրցմանը մասնակցեց որպես անհատական մասնակից: Մարզիկները ներկայացնում էին  Յուրի եւ Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոցը, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Բանակի կենտրոնական մարզական ակումբը, Վանաձոր քաղաքի թիմը:

Հաղթող ճանաչվեցին.

Վազող թիրախ, 10մ, 30 + 30 կրակոց վարժության տղաների պայքարում՝

3-րդ տեղ Ռազմիկ Մինասյան

2-րդ տեղ Հովհաննես Մարգարյան

1-ին տեղ Հովհաննես Խաչատրյան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Էվարդ Ղարիբյան

Վազող թիրախ, 10մ, 20 +20կրակոց վարժության աղջիկներ պայքարում՝

3-րդ տեղ Լիլիթ Մկրտչյան

2-րդ տեղ Մարգարիտա Մոսյան

1-ին տեղ Գոհար հարոեւթյունյան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Գագիկ Մելոյան

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության տղաների պայքարում՝

3-րդ տեղը Վրեժ Թորոսյան

2-րդ տեղ Հայկազ Քանքանյան

1-ին տեղ Հայկ Բաբայան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյան

Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց վարժության աղջիկների պայքարում՝

3-րդ տեղ Անուշ Նալբանդյան

2-րդ տեղ Ալլա Պողոսյան

1-ին տեղ Մարիամ Միքայելյան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյան

Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2X20 կրակոց վարժության տղաների պայքարում՝

3-րդ տեղ Շանթ Սարգսյան

2-րդ տեղ Ռազմիկ Մինասյան

1-ին տեղ Հովհաննես Խաչատրյան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Էդվարդ Ղարիբյան

Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2X20 կրակոց վարժության աղջիկների պայքարում՝

3-րդ տեղ Լաուրա Ավետիսյան

2-րդ տեղ Լիլիթ Մկրտչյան

1-ին տեղ Գոհար Հարությունյան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Գագիկ Մելոյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժության տղաների պայքարում՝

3-րդ տեղ Բենիկ Խլղաթյան

2-րդ տեղ Զավեն Իգիթյան

1-ին տեղ Սեւակ Արշակյան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Նորա Նիկողոսյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց վարժության աղջիկների պայքարում՝

3-րդ տեղ Աստղիկ Ղուկասյան

2-րդ տեղ Գոհար Դանիելյան

1-ին տեղ Էլմիրա Կարապետյան

Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Նորայր Առաքելյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում