18:14  ,  15 մայիսի, 2016

Իսպանիայի Մեծ մրցանակ. Ֆերստապենի առաջին հաղթանակը, առաջատարները բախվեցին եւ դուրս մնացին

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակը: Ֆերստապենի համար առաջին մեկնարկն էր նոր թիմում: Երկրորդը վերջնագիծ է հասել «Ֆերարիի» ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը (Ֆինլանդիա): Երրորդ տեղը գրավել է «Ֆերարիից» գերմանացի Սեբաստիան Ֆետելը:

Մրցաշրջանի առաջատարներ Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը չեն հասել վերջնագիծ: «Մերսեդեսի» մրցարշավորդները շրջադարձի ժամանակ բախվել են իրար եւ դուրս են մնացել:

Ընդհանուր հաշվարկի առաջատար Նիկո Ռոսբերգն ունի 100 միավոր: Ռայկոնենը 61 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով Հեմիլթոնին՝ 57 միավոր:

Ֆորմուլա-1. Իսպանիայի Մեծ մրցանակ
1. Մաքս Ֆերստապեն (Red Bull Racing)՝ 66 շրջան
2. Կիմի Ռայկոնեն (Scuderia Ferrari)՝ +0.616
3. Սեբաստիան Ֆետել (Scuderia Ferrari)՝ +5.581
4. Դանիել Ռիկյարդո (Red Bull Racing)՝ +43.950
5. Բալտերի Բոտաս (Williams)՝ +45.271
6. Կարլոս Սայնս (Scuderia Toro Rosso)՝ +1:01.395
7. Սերխիո Պերես (Force India)՝ +1:19.538
8. Ֆելիպե Մասա (Williams)՝ +1:20.707
9. Ջենսոն Բաթոն (McLaren)՝ +1 շրջան
10. Դանիիլ Կվյատ (Scuderia Toro Rosso)՝ +1 շրջան
11. Էստեբան Գուտյերես (Haas)՝ +1 շրջան
12. Մարկուս Էրիքսեն (Sauber)՝ +1 շրջան
13. Ջոլիոն Պալմեր (Renault Sport F1)՝ +1 շրջան
14. Կեւին Մագնուսեն (Renault Sport F1)՝ +1 շրջան
15. Ֆելիպե Նասր (Sauber)՝ +1 շրջան
16. Պասկալ Վերլյայն (Manor)՝ +1 շրջան
17. Ռիո Խարիանտո (Manor)՝ +1 շրջան
18. Ռոմեն Գրոժան (Haas)՝ DNF
19. Ֆերնանդո Ալոնսո (McLaren)՝ DNF
20. Նիկո Հյուլկենբերգ (Force India)՝ DNF
21. Լյուիս Հեմիլթոն (Mercedes AMG F1)՝ DNF
22. Նիկո Ռոսբերգ (Mercedes AMG F1)՝ DNF

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում