13:55  ,  11 մայիսի, 2016

Միշել Տեր-Զաքարյանին կփոխարինի Ռենե Ժիրարը

Ֆրանսիական «Նանտը» պաշտոնապես հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Ռենե Ժիրարը:

62-ամյա մասնագետը կփոխարինի Միշել Տեր-Զաքարյանին, որն այս մրցաշրջանի վերջում հեռանալու է զբաղեցրած պաշտոնից:

Ռենե Ժիրարի նախորդ ակումբն էր «Լիլը», որը նա գլխավորել է 2013-2015-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2012-ին էր վերադարձել «Նանտ», որը Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրից հետո 48 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում