Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՈւԵՖԱ-ի 55-րդ անդամը։ Բուդապեշտում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնգրեսում Կոսովոյի անդամակցությունն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ 28 երկիր քվեարկել է կողմ, 24 երկիր՝ դեմ, 2 ձայն ճանաչվել է անվավեր։
Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչն անընդունելի էր համարել Կոսովոյի անդամակցությունը ՈւԵՖԱ-ին, քանի որ դա կլիներ քաղաքականության միջամտություն ֆուտբոլային գործերին։
Կոսովոյի Հանրապետությունը մասնակի ճանաչված պետություն է։ Սերբիան այն համարում է իր տարածքը, թեեւ պաշտոնական Բելգրադը չունի Կոսովոն վերահսկելու լծակներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:07 , 23 նոյեմբերի
11:43 , 23 նոյեմբերի
11:05 , 23 նոյեմբերի
10:34 , 23 նոյեմբերի
10:12 , 23 նոյեմբերի
09:34 , 23 նոյեմբերի
09:09 , 23 նոյեմբերի
01:55 , 23 նոյեմբերի 
01:40 , 23 նոյեմբերի 
23:48 , 22 նոյեմբերի