18:42 3 մայիսի, 2016Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՈւԵՖԱ-ի 55-րդ անդամը։ Բուդապեշտում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնգրեսում Կոսովոյի անդամակցությունն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ 28 երկիր քվեարկել է կողմ, 24 երկիր՝ դեմ, 2 ձայն ճանաչվել է անվավեր։
Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչն անընդունելի էր համարել Կոսովոյի անդամակցությունը ՈւԵՖԱ-ին, քանի որ դա կլիներ քաղաքականության միջամտություն ֆուտբոլային գործերին։
Կոսովոյի Հանրապետությունը մասնակի ճանաչված պետություն է։ Սերբիան այն համարում է իր տարածքը, թեեւ պաշտոնական Բելգրադը չունի Կոսովոն վերահսկելու լծակներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.