Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի հորեղբոր որդին՝ Դավիթ Աբրահամյանը նվաճել է Հայաստանում առաջին անգամ անցկացված սքվոշի առաջնության հաղթողի կոչումը 13-17 տարեկան տղաների խմբում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Գրիգորյանը, երրորդը` Սիմոն Մանուկյանը:
Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանը մրցանակակիրներին շնորհել է Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի անդամակցության քարտեր, իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցրած մարզիկները «Գրանդ սպորտ» մարզահամալիրի տնօրինության կողմից ստացել են սքվոշի ռակետներ:
Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011թ. հուլիսին` սքվոշը Հայաստանում զարգացնելու եւ խթանելու նպատակով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան սքվոշի համաշխարհային Ֆեդերացիայի (WSF) եւ սքվոշի եվրոպական ֆեդերացիայի (ESF) անդամ է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի