Արթուր Աբրահամի եղբայրը՝ սքվոշի մրցաշարի հաղթող

18:32   28 հունիսի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի հորեղբոր որդին՝ Դավիթ Աբրահամյանը նվաճել է Հայաստանում առաջին անգամ անցկացված սքվոշի առաջնության հաղթողի կոչումը 13-17 տարեկան տղաների խմբում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Գրիգորյանը, երրորդը` Սիմոն Մանուկյանը:

Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանը  մրցանակակիրներին շնորհել է Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի անդամակցության քարտեր, իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցրած մարզիկները «Գրանդ սպորտ» մարզահամալիրի տնօրինության կողմից ստացել են սքվոշի ռակետներ:

Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011թ. հուլիսին` սքվոշը Հայաստանում զարգացնելու եւ խթանելու նպատակով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան սքվոշի համաշխարհային Ֆեդերացիայի (WSF) եւ սքվոշի եվրոպական ֆեդերացիայի (ESF) անդամ է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.