16:58  ,  28 հունիսի, 2012

«Իմպուլսը» տուգանվեց ստադիոնում կարգ ու կանոն չապահովելու համար

Հունիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ:

Որոշվեց.

23/06/12թ. «Իմպուլս»-«Շիրակ» խաղին մարզադաշտում կարգ ու կանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով Արարատի «Այգ» մարզադաշտը, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 50000 դրամ:

25/06/12թ. «Շիրակ-2»-«Ալաշկերտ» խաղին «Շիրակ-2» թիմի ֆուտբոլիստ Արթուր Դավթյանի հեռացման, մրցակցին գլխով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

25/06/12թ. «Փյունիկ-2»-«Արարատ-2» խաղին «Արարատ-2» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արայիկ Մկրտչյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

24/06/12թ. «Փյունիկ»-«Արարատ» խաղին «Արարատ» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արթուր Մեսրոպյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում