16:58 28 հունիսի, 2012Հունիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ:
Որոշվեց.
23/06/12թ. «Իմպուլս»-«Շիրակ» խաղին մարզադաշտում կարգ ու կանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով Արարատի «Այգ» մարզադաշտը, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 50000 դրամ:
25/06/12թ. «Շիրակ-2»-«Ալաշկերտ» խաղին «Շիրակ-2» թիմի ֆուտբոլիստ Արթուր Դավթյանի հեռացման, մրցակցին գլխով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
25/06/12թ. «Փյունիկ-2»-«Արարատ-2» խաղին «Արարատ-2» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արայիկ Մկրտչյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
24/06/12թ. «Փյունիկ»-«Արարատ» խաղին «Արարատ» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արթուր Մեսրոպյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.