Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ ունի 4 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը:
Norway Chess 2016, 7-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1:0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 5 միավոր, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Տոպալով, Հարիկրիշնա՝ 4-ական, Կրամնիկ՝ 3.5, Գիրի, Լի, Էլյանով՝ 3-ական, Գրանդելիուս՝ 1.5:
8-րդ տուրի զույգերը. Արոնյան - Կարլսեն, Վաշյե-Լագրավ - Տոպալով, Գիրի - Գրանդելիուս, Էլյանով - Լի, Կրամնիկ - Հարիկրիշնա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում