23:18 27 ապրիլի, 2016Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ ունի 4 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը:
Norway Chess 2016, 7-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1:0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 5 միավոր, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Տոպալով, Հարիկրիշնա՝ 4-ական, Կրամնիկ՝ 3.5, Գիրի, Լի, Էլյանով՝ 3-ական, Գրանդելիուս՝ 1.5:
8-րդ տուրի զույգերը. Արոնյան - Կարլսեն, Վաշյե-Լագրավ - Տոպալով, Գիրի - Գրանդելիուս, Էլյանով - Լի, Կրամնիկ - Հարիկրիշնա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.