21:49  ,  25 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Կրամնիկ - Արոնյան՝ ոչ ոքի

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 6-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ ոքի:

6-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 37-րդ քայլում գրանցեց ոչ ոքի: Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ ուկրաինացի Պավել Էլյանովի հետ կիսում է 6-7-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 4 միավոր:

Ապրիլի 27-ին կայանալիք 7-րդ տուրում տեղի կունենան հետեւյալ պարտիաները. Արոնյան - Էլյանով, Կարլսեն - Կրամնիկ, Գրանդելիուս - Լի, Հարիկրիշնա - Վաշյե-Լագրավ, Տոպալով - Գիրի:

Norway Chess 2016, 6-րդ տուր

Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0:1

Պավել էլյանով (Ուկրաինա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0

Լի Չաո (Չինաստան) Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Հարիկրիշնա, Կրամնիկ՝ 3.5-ական, Արոնյան, Էլյանով՝ 3-ական, Լի, Գիրի՝ 2.5-ական, Գրանդելիուս՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով