21:49 25 ապրիլի, 2016Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 6-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ ոքի:
6-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 37-րդ քայլում գրանցեց ոչ ոքի: Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ ուկրաինացի Պավել Էլյանովի հետ կիսում է 6-7-րդ տեղերը:
Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 4 միավոր:
Ապրիլի 27-ին կայանալիք 7-րդ տուրում տեղի կունենան հետեւյալ պարտիաները. Արոնյան - Էլյանով, Կարլսեն - Կրամնիկ, Գրանդելիուս - Լի, Հարիկրիշնա - Վաշյե-Լագրավ, Տոպալով - Գիրի:
Norway Chess 2016, 6-րդ տուր
Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0:1
Պավել էլյանով (Ուկրաինա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0
Լի Չաո (Չինաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Հարիկրիշնա, Կրամնիկ՝ 3.5-ական, Արոնյան, Էլյանով՝ 3-ական, Լի, Գիրի՝ 2.5-ական, Գրանդելիուս՝ 1:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.