Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 6-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ ոքի:
6-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 37-րդ քայլում գրանցեց ոչ ոքի: Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ ուկրաինացի Պավել Էլյանովի հետ կիսում է 6-7-րդ տեղերը:
Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 4 միավոր:
Ապրիլի 27-ին կայանալիք 7-րդ տուրում տեղի կունենան հետեւյալ պարտիաները. Արոնյան - Էլյանով, Կարլսեն - Կրամնիկ, Գրանդելիուս - Լի, Հարիկրիշնա - Վաշյե-Լագրավ, Տոպալով - Գիրի:
Norway Chess 2016, 6-րդ տուր
Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0:1
Պավել էլյանով (Ուկրաինա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0
Լի Չաո (Չինաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Հարիկրիշնա, Կրամնիկ՝ 3.5-ական, Արոնյան, Էլյանով՝ 3-ական, Լի, Գիրի՝ 2.5-ական, Գրանդելիուս՝ 1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում