22:54  ,  24 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյանը բաժանում է 5-7-րդ տեղերը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess 2016 սուպերմրցաշարի 5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը ոչ ոքի ավարտեց պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ վաստակել է 3.5 միավոր: 

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ոչ ոքի խաղալուց եւ 2.5 միավոր վաստակելուց հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Գիրիի եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը:

Ապրիլի 25-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Norway Chess 2016, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5 

Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Պավել էլյանով (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 1:0 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0 

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 3.5, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 3-ական, Գիրի, Արոնյան, Հարիկրիշնա՝ 2.5-ական, Լի, Էլյանով՝ 2-ական, Գրանդելիուս՝ 1:

6-րդ տուր. Կրամնիկ - Արոնյան, Վաշյե-Լագրավ - Կարլսեն, Գիրի - Հարիկրիշնա, Էլյանով - Գրանդելիուս, Լի - Տոպալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով