22:54 24 ապրիլի, 2016Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess 2016 սուպերմրցաշարի 5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը ոչ ոքի ավարտեց պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ վաստակել է 3.5 միավոր:
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ոչ ոքի խաղալուց եւ 2.5 միավոր վաստակելուց հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Գիրիի եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը:
Ապրիլի 25-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Norway Chess 2016, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 3.5, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 3-ական, Գիրի, Արոնյան, Հարիկրիշնա՝ 2.5-ական, Լի, Էլյանով՝ 2-ական, Գրանդելիուս՝ 1:
6-րդ տուր. Կրամնիկ - Արոնյան, Վաշյե-Լագրավ - Կարլսեն, Գիրի - Հարիկրիշնա, Էլյանով - Գրանդելիուս, Լի - Տոպալով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.