22:12 21 ապրիլի, 2016Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց մեկ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության մատնեց թուրք Բեքիր Օզլուին, որը առաջին շրջանում դուրս էր թողել այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գարիկ Հարությունյանին:
66 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից: Այս քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ ռուսաստանցի Արսեն Գալստյանը:
Կանանց 52 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
Ապրիլի 22-ին տատամի դուրս կգան Արսեն Ղազարյանը (73 կգ) եւ 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.