Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի Լի Չաոյի հետ եւ 40-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: Արոնյանը վաստակել է 1.5 միավոր:
Նախորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ:
Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը երրորդ տուրում պարտության մատնեց շվեդ Նիլս Գրանդելիուսին եւ ունի 2.5 միավոր: 2-ական միավոր են վաստակել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Ապրիլի 22-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրին:
Norway Chess 2016, երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կարլսեն՝ 2.5, Վաշյե-Լագրավ, Կրամնիկ՝ 2-ական, Լի, Տոպալով, Գիրի, Արոնյան՝ 1.5-ական, Էլյանով, Հարիկրիշնա՝ 1-ական, Գրանդելիուս՝ 0.5:
Չորրորդ տուր. Գիրի - Արոնյան, Լի - Կարլսեն, Էլյանով - Տոպալով, Վաշյե-Լագրավ - Տոպալով, Գրանդելիուս - Հարիկրիշնա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի