Լեւոն Արոնյանը դարձյալ խաղաղ էր տրամադրված

21:32   21 ապրիլի, 2016

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի Լի Չաոյի հետ եւ 40-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: Արոնյանը վաստակել է 1.5 միավոր:

Նախորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ:

Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը երրորդ տուրում պարտության մատնեց շվեդ Նիլս Գրանդելիուսին եւ ունի 2.5 միավոր: 2-ական միավոր են վաստակել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Ապրիլի 22-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրին:

Norway Chess 2016, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0

Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Պավել էլյանով (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կարլսեն՝ 2.5, Վաշյե-Լագրավ, Կրամնիկ՝ 2-ական, Լի, Տոպալով, Գիրի, Արոնյան՝ 1.5-ական, Էլյանով, Հարիկրիշնա՝ 1-ական, Գրանդելիուս՝ 0.5:

Չորրորդ տուր. Գիրի - Արոնյան, Լի - Կարլսեն, Էլյանով - Տոպալով, Վաշյե-Լագրավ - Տոպալով, Գրանդելիուս - Հարիկրիշնա:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.