Ստավանգերում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամենացածր վարկանիշն ունեցող մասնակցի հետ: Նորվեգացի Նիլս Գրանդելիուսի վարկանիշը 2649 է, Արոնյանինը՝ 2784: Պարտիան 31-րդ քայլում ավարտվել է ոչ ոքի:
Արոնյանը երկու տուրից հետո ունի մեկ միավոր: Երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի մրցակիցը բուլղարացի Վեսելին Տոպալովն էր: Մյուս պարտիաները շարունակվում են:
Առաջին տուրում Լեւոն Արոնյաը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել բուլղարացի Տոպալովի հետ, իսկ Գրանդելիուսը պարտվել էր ռուս Վլադիմիր Կրամնիկին:
Norway Chess 2016, երկրորդ տուր
Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Լի Չաո (Չինաստան) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Պավել էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի