Լեւոն Արոնյանը միավորը կիսեց վարկանիշային հետնապահի հետ

20:40   20 ապրիլի, 2016

Ստավանգերում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամենացածր վարկանիշն ունեցող մասնակցի հետ: Նորվեգացի Նիլս Գրանդելիուսի վարկանիշը 2649 է, Արոնյանինը՝ 2784: Պարտիան 31-րդ քայլում ավարտվել է ոչ ոքի:

Արոնյանը երկու տուրից հետո ունի մեկ միավոր: Երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի մրցակիցը բուլղարացի Վեսելին Տոպալովն էր: Մյուս պարտիաները շարունակվում են:

Առաջին տուրում Լեւոն Արոնյաը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել բուլղարացի Տոպալովի հետ, իսկ Գրանդելիուսը պարտվել էր ռուս Վլադիմիր Կրամնիկին:

Norway Chess 2016, երկրորդ տուր

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Լի Չաո (Չինաստան) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Պավել էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)

 

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.