21:01  ,  19 ապրիլի, 2016

Վլադիմիր Հակոբյանը՝ Դուբայի մրցաշարի հաղթող

Հայաստանի հավաքականի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը նվաճել է Դուբայում 18-րդ անգամ անցկացված մրցաշարի հաղթողի կոչումը: Հայ գրոսմայստերը վերջին տուրում սեւերով առավելության հասավ վրացի Լեւան Պանցուլայայի նկատմամբ եւ 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր (6 հաղթանակ, 3  ոչ ոքի): Նույնքան միավոր ունի նաեւ անգլիացի Գեւեյն Ջոնսը:

Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Հոլանդիայի ներկայացուցիչ Իվան Սոկոլովի հետ եւ վաստակեց 6.5 միավոր: Նա բաժանեց 9-18-րդ տեղերը:

Հաղթողը կստանա 13 հազար դոլար: Մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով