21:01 19 ապրիլի, 2016Հայաստանի հավաքականի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը նվաճել է Դուբայում 18-րդ անգամ անցկացված մրցաշարի հաղթողի կոչումը: Հայ գրոսմայստերը վերջին տուրում սեւերով առավելության հասավ վրացի Լեւան Պանցուլայայի նկատմամբ եւ 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր (6 հաղթանակ, 3 ոչ ոքի): Նույնքան միավոր ունի նաեւ անգլիացի Գեւեյն Ջոնսը:
Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Հոլանդիայի ներկայացուցիչ Իվան Սոկոլովի հետ եւ վաստակեց 6.5 միավոր: Նա բաժանեց 9-18-րդ տեղերը:
Հաղթողը կստանա 13 հազար դոլար: Մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար էր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.