Հայաստանի հավաքականի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը նվաճել է Դուբայում 18-րդ անգամ անցկացված մրցաշարի հաղթողի կոչումը: Հայ գրոսմայստերը վերջին տուրում սեւերով առավելության հասավ վրացի Լեւան Պանցուլայայի նկատմամբ եւ 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր (6 հաղթանակ, 3 ոչ ոքի): Նույնքան միավոր ունի նաեւ անգլիացի Գեւեյն Ջոնսը:
Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Հոլանդիայի ներկայացուցիչ Իվան Սոկոլովի հետ եւ վաստակեց 6.5 միավոր: Նա բաժանեց 9-18-րդ տեղերը:
Հաղթողը կստանա 13 հազար դոլար: Մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի