10:58  ,  19 ապրիլի, 2016

Հայ բռնցքամարտիկները վերադարձան Թուրքիայից

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները վերադարձել են Թուրքիայի Սամսուն քաղաքից, որտեղ մասնկացում էին վարկանիշային մրցաշարի եւ նվաճեցին 4 օլիմպիական ուղեգիր:

Ապրիլի 18-ի գիշերը հավաքականը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Չնայած ուշ ժամին՝ օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում օլիմպիական ուղեգիր էին նվաճել մրցաշարի արծաթե մեդալակիրներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ Նարեկ Աբգարյանը (52 կգ) ու երրորդ տեղ գրաված Արամ Ավագյանը (56 կգ) Վլադիմիր Մարգարյանը (69կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում