Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցում է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess 2016 սուպերմրցաշարին: Հիմնական մրցաշարին նախորդած կայծակնային խաղի մրցաշարում Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 4.5 միավոր եւ գրավել է 5-րդ տեղը:
Արոնյանը սպիտակներով պարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, սպիտակներով հաղթել է հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, մնացած պարտիաներն ավարտել է ոչ ոքի:
Հաղթող է դարձել Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 7.5 միավոր:
Մրցաշարին մասնակցում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Վլադիմիրր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ուկրաինացի Պավել էլյանովը եւ շվեդ Նիլս Գրանդելիուսը:
Առաջին տուրը ապրիլի 19-ին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի