22:55 18 ապրիլի, 2016Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցում է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess 2016 սուպերմրցաշարին: Հիմնական մրցաշարին նախորդած կայծակնային խաղի մրցաշարում Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 4.5 միավոր եւ գրավել է 5-րդ տեղը:
Արոնյանը սպիտակներով պարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, սպիտակներով հաղթել է հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, մնացած պարտիաներն ավարտել է ոչ ոքի:
Հաղթող է դարձել Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 7.5 միավոր:
Մրցաշարին մասնակցում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Վլադիմիրր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ուկրաինացի Պավել էլյանովը եւ շվեդ Նիլս Գրանդելիուսը:
Առաջին տուրը ապրիլի 19-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.