12:40  ,  14 ապրիլի, 2016

NBA. Փլեյ-օֆֆի զույգերն ու վերջին օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության վերջին օրվանից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր զույգերը:

NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 1/8 եզրափակիչում կհանդիպի «Հյուսթոնին», իսկ փոխչեմպիոն «Քլիվլենդի» մրցակիցը կլինի «Դետրոյտը»: Առաջնության ֆավորիտներից «Սան Անտոնիոն» կհանդիպի «Մեմֆիսին»:

NBA-ի փլեյ-օֆֆը կեմեկնարկի ապրիլի 16-ին:

Կանոնավոր առաջնության վերջին օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է կարիերայի վերջին խաղն անցկացրած Կոբի Բրայանտի 3 միավորանոց նետումը «Յուտայի» դեմ հաղթական խաղում:

Արեւելյան գոտի

(1) «Քլիվլենդ»  - «Դետրոյտ» (8) (շարքը կմեկնարկի ապրիլի 17-ին)

(2) «Տորոնտո» - «Ինդիանա»  (7) (ապրիլի 16)

(3) «Մայամի» - «Շառլոտ» (6) (ապրիլի 17)

(4) «Ատլանտա» - «Բոստոն» (5) (ապրիլի 16)

Արեւմտյան գոտի

(1) «Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն» (8) (ապրիլի 16)

 (2) «Սան Անտոնիո» - «Մեմֆիս»  (7) (ապրիլի 17)

 (3) «Օկլահոմա» - «Դալաս» (6) (ապրիլի 16)

 (4) «Կլիպերս» - «Պորտլենդ» (5) (ապրիլի 17)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում