18:34  ,  27 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ն չի թույլատրել իսպանացիներին լռության րոպեով հարգել ֆուտբոլիստի հիշատակը

ՈւԵՖԱ-ն մերժել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականին, որը ցանկացել է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Պորտուգալիայի թիմի հետ հանդիպումը սկսել լռության րոպեով:

Իսպանացիները ցանկություն են հայտնել խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել «Բետիսի» պաշտպան Միկի Ռոկեի հիշատակը: 23-ամյա ֆուտբոլիստը մահացել է հունիսի 24-ին քաղցկեղից: Իսպանացիներին վրդովվեցրել է ՈւԵՖԱ-ի որոշումը:

ՈւԵՖԱ-ն Իսպանիայի հավաքականին թույլատրել են խաղադաշտ դուրս գալ սգո թեւկապով, հաղորդում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Շվեդիա – Ֆրանսիա խաղին նախորդել էր լռության րոպե: Ֆուտբոլիստները հարգել էին ֆրանսիացի հայտնի մեկնաբան Թյերի Ռոլանի հիշատակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով