22:21  ,  3 ապրիլի, 2016

Հալկի դուբլի շնորհիվ «Զենիթը» հաղթեց ԲԿՄԱ-ին, «Ռոստովն»՝ առաջատար

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգան 22-րդ տուրի արդյունքում ունեցավ նոր առաջատար, որը «Ռոստովն» է: Մոսկվայի ԲԿՄԱ-ն ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում 0:2 հաշվով պարտվեց «Զենիթին», որին հաղթանակ պարգեւեց բրազիլացի հարձակվող Հալկի դուբլը:  

43 միավոր հավաքած ԲԿՄԱ-ն մնաց երկրորդ տեղում եւ մեկ միավոր զիջում է ռոստովցիներին: «Զենիթը» 40 միավորով չորրորդն է:

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Զենիթ» - ԲԿՄԱ՝ 2:0

Հալկ, 54, 79

«Լոկոմոտիվ» - «Ռուբին»՝ 1:0

Պետար Սկուլոտիչ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում