13:11  ,  1 ապրիլի, 2016

ՖԻԴԵ. Արոնյանը 7-րդն է, Կարյակինը՝ 8-րդը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է 7-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ունի 2784 վարկանիշ:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են ռուս Վլադիմիր Կրամնիկն ու ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան: Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը բարձրացել է 8-րդ տեղ:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 45-րդն է, Սերգեյ Մովսեսյանը՝ 92-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 98-րդը:

ՖԻԴԵ, մարտի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2851 վարկանիշ 

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2801

3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2795

4. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2790

5. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2788

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2787

7. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2784

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2779

9. Լիրեն Դի (Չինաստան) – 2777

10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2773

74. Գաբրիել Սարգսյան – 2693

92. Սերգեյ Մովսեսյան - 2659

98. Վլադիմիր Հակոբյան - 2656

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում