10:47  ,  1 ապրիլի, 2016

Աշխարհի առաջնություն. Անաստասիա Գալուստյանի մեկնարկը հաջող էր

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը իրավունք ստացավ մասնակցել ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում շարունակվող գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրին: 

Կարճ ծրագրում 16-ամյա Անաստասիան հավաքեց 53.24 միավոր եւ 38 մասնակիցների մեջ գրավեց 20-րդ տեղը: Ազատ ծրագրի մրցումը կկայանա ապրիլի 2-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության առաջին օրը պայքարի մէջ էին մտել նաեւ Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում