Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը չկարողացավ նվաճել ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրի ուղեգիր:
Պարային զույգերի կարճ ծրագրում Կարապետյանն ու Սենեկալը գրավեցին 27-րդ տեղը եւ լքեցին պայքարը:
Տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների մեջ գրանցեց վերջին արդյունքը եւ նույնպես հանդես չի գա ազատ ծրագրում:
ԱՄՆ-ում Հայաստանը կներկայացնի նաեւ 16-ամյա Անաստասիա Գալուստյանը, որը կանանց մենասահքի կարճ ծրագրում ուժերը կփորձի մարտի 31-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի