Բելառուսի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունը մարտի 25-ին կայացած Հայաստանի դեմ ընկերական խաղից հետո անդրադարձել է Ռոման Բերեզովսկուն, որն այդ օրն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումը:
«Հետաքրքիր պահ ստացվեց: Խաղից առաջ Ռոման Բերեզովսկու հետ զրուցեցինք «Դինամոյում»: Նա ասաց, որ հանդիպման վերջնամասում խաղալու է 10 րոպե, բայց դաշտ դուրս եկավ սկզբնամասում: Կարծում եմ՝ հաճելի է, երբ ստադիոնը հոտնկայս ճանապարհում է քեզ, իսկ ֆեդերացիան լավ նվերներ է տալիս: Խաղից հետո երկրպագուները նրան տանում էին ձեռքերի վրա: Վատ չէր լինի, եթե հետագայում ինձ էլ այդպես ճանապարհեին հավաքականից: Սակայն հուսով եմ, որ դեռ մոտ չեմ կարիերաս ավարտելուն: Կցանկանայի նման բան տեսնել, երբ հավաքականը հրաժեշտ տար, օրինակ, Սաշա Կուլչիին: Սակայն նրան հրաժեշտ տալը շատ քիչ էր նման Բերեզովսկու մեծարմանը»,- Դրագունի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահի հրաժեշտի խաղը կայացել էր Երեւանում եւ ավարտվել 0:0 հաշվով: Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: Նա Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 94 հանդիպում եւ այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Բերեզովսկին 19 տարի պաշտպանել է ազգային թիմի դարպասը՝ դառնալով հայ երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի