11:44  ,  28 մարտի, 2016

Բրայանտի միավորները չօգնեցին «Լեյքերսին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 117:105 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային»: «Գոլդեն Սթեյտը» կրկնեց «Չիկագոյի»՝ 1995-1997թթ. ռեկորդը՝ 2 մրցաշրջաններում անընդմեջ տանելով 66 հաղթանակ:

«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին վաստակել է 20 միավոր, իսկ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել նրա թիմակից Կլեյ Թոմփսոնը, որը տանտերերին բերել է 40 միավոր:

Կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացնող Կոբի Բրայանտի 17 միավորները չեն օգնել «Լեյքերսին», որը տանը պարտվել է «Վաշինգտոնին»՝ 88:101:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Կլիպերսի» խաղացող Ջեյ Ջեյ Ռեդիկը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ինդիանա» - «Հյուսթոն»՝ 104:101 (30:24, 27:23, 24:32, 23:22)

«Սակրամենտո» - «Դալաս»՝ 133:111 (25:20, 38:26, 39:33, 31:32)

«Գոլդեն Սթեյտ» - «Ֆիլադելֆիա»՝ 117:105 (32:31, 39:24, 25:24, 21:26)

«Լեյքերս» - «Վաշինգտոն»՝ 88:101 (27:24, 17:26, 15:27, 29:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում