00:52  ,  28 մարտի, 2016

Հենրիխ Մխիթարյանը շրջանցել է Համլետ Մխիթարյանին

Հայաստան - Բելառուս (0:0) ընկերական հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար 57-րդն էր ազգային թիմի կազմում:

Այդ ցուցանիշով 27-ամյա Մխիթարյանը շրջանցել է Համլետ Վ. Մխիթարյանին եւ Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում բարձրացել 6-րդ տեղ: Նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ), Ռոման Բերեզովսկուն (94), Ռոբերտ Արզումանյանին (74), Արթուր Պետրոսյանին (69) եւ Հարություն Վարդանյանին (63), հայտնում է ՀՖՖ-ն:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում