21:13  ,  25 մարտի, 2016

Վարուժան Սուքիասյան. Ես կազմը չեմ որոշում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Բելառուսի դեմ ընկերական խաղի հետխաղյա ասուլիսում խոստովանեց, որ ինքը չի ընտրում ազգային թիմի կազմը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Նորեկների մասին կասեմ, որ Գոռ Մալաքյանը եւ Դավիթ Մանոյանն արդարացրին իրենց: Նրանք լավ խաղ ցուցադրեցին եւ կարծում եմ, որ արդեն կլինեն հիմնական կազմի խաղացողներ:

Առաջին հանդիպումն էր եւ մի փոքր կաշկանդվածություն կար սկզբում, իսկ երկրորդ խաղակեսում խաղացինք ավելի հարձակողական ֆուտբոլ: Տպավորություն կար, որ ընդմիջումից հետո մեր գոլային պահերն ավելի շատ էին: Ինչ վերաբերում է Դավիթ Արշակյանի չխաղալուն, պարզապես պետք էր նաեւ փորձել Գեղամ Կադիմյանին, որն ավելի կրեատիվ է: Արշակյանը եւս կունենա խաղալու հնարավորություն: Ուենք ժամանակ եւ մի քանի ընկերական խաղեր, կփորձենք:

Ես կազմը չեմ որոշում, ես նայում եմ այն տղաներին, որոնք այսօր պատրաստ են եւ իմ տեսադաշտում են: ՀՖՖ նախագահի հայտարարության մասին կասեմ, որ լիազորությույնների հարցում ֆեդերացիայի նախագահն ընդհանուր է, իսկ կազմի եւ մարտավարության հարցը դա միայն գլխավոր մարզիչի գործն է: Մենք դեռ ժամանակ կունենանք եւ փորձարկումներ կլինեն: Եկեք այդ հարցին այլ կերպ նայենք, թողեք աշխատենք»,- ասաց Սուքիասյանը, որը Բելառուսի դեմ խաղում առաջին հանդիպումն անցկացրեց նոր պաշտոնում:

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը կայացել էր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ ավարտվել 0:0 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News