21:13 25 մարտի, 2016Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Բելառուսի դեմ ընկերական խաղի հետխաղյա ասուլիսում խոստովանեց, որ ինքը չի ընտրում ազգային թիմի կազմը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Նորեկների մասին կասեմ, որ Գոռ Մալաքյանը եւ Դավիթ Մանոյանն արդարացրին իրենց: Նրանք լավ խաղ ցուցադրեցին եւ կարծում եմ, որ արդեն կլինեն հիմնական կազմի խաղացողներ:
Առաջին հանդիպումն էր եւ մի փոքր կաշկանդվածություն կար սկզբում, իսկ երկրորդ խաղակեսում խաղացինք ավելի հարձակողական ֆուտբոլ: Տպավորություն կար, որ ընդմիջումից հետո մեր գոլային պահերն ավելի շատ էին: Ինչ վերաբերում է Դավիթ Արշակյանի չխաղալուն, պարզապես պետք էր նաեւ փորձել Գեղամ Կադիմյանին, որն ավելի կրեատիվ է: Արշակյանը եւս կունենա խաղալու հնարավորություն: Ուենք ժամանակ եւ մի քանի ընկերական խաղեր, կփորձենք:
Ես կազմը չեմ որոշում, ես նայում եմ այն տղաներին, որոնք այսօր պատրաստ են եւ իմ տեսադաշտում են: ՀՖՖ նախագահի հայտարարության մասին կասեմ, որ լիազորությույնների հարցում ֆեդերացիայի նախագահն ընդհանուր է, իսկ կազմի եւ մարտավարության հարցը դա միայն գլխավոր մարզիչի գործն է: Մենք դեռ ժամանակ կունենանք եւ փորձարկումներ կլինեն: Եկեք այդ հարցին այլ կերպ նայենք, թողեք աշխատենք»,- ասաց Սուքիասյանը, որը Բելառուսի դեմ խաղում առաջին հանդիպումն անցկացրեց նոր պաշտոնում:
Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը կայացել էր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ ավարտվել 0:0 հաշվով:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.