Մոսկվայում ավարտին մոտեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ ուներ զգալի առավելություն, 39-րդ քայլում համակարգիչը հաղթանակ էր շնորհում հայ գրոսմայստերին, սակայն Արոնյանը կատարեց թույլ քայլ: Պարտիան ավարտվեց 67-րդ քայլում ոչ ոքի: Արոնյանը վաստակել է 6 միավոր:
Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը սպիտակներով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 7 միավոր ունի նաեւ Կարուանան: Պարտություն կրեց Վիշվանաթան Անանդը, որի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Մարտի 26-ին հանգստյան օր է: Մարտի 27-ին կայանալիք նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Կարյակինի հետ: Մյուս պարտիաներում կմրցեն Կարուանան ու Սվիդլերը, Տոպալովն ու Նակամուրան, Անանդն ու Գիրին:
Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0
Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի