Հավակնորդների մրցաշար. Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

22:20   25 մարտի, 2016

Մոսկվայում ավարտին մոտեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ ուներ զգալի առավելություն, 39-րդ քայլում համակարգիչը հաղթանակ էր շնորհում հայ գրոսմայստերին, սակայն Արոնյանը կատարեց թույլ քայլ: Պարտիան ավարտվեց 67-րդ քայլում ոչ ոքի: Արոնյանը վաստակել է 6 միավոր:

Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը սպիտակներով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 7 միավոր ունի նաեւ Կարուանան: Պարտություն կրեց Վիշվանաթան Անանդը, որի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Մարտի 26-ին հանգստյան օր է: Մարտի 27-ին կայանալիք նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Կարյակինի հետ: Մյուս պարտիաներում կմրցեն Կարուանան ու Սվիդլերը, Տոպալովն ու Նակամուրան, Անանդն ու Գիրին:

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0 

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.