17:37  ,  25 մարտի, 2016

Մարզաշապիկը, որով հանդես գա Բերեզովսկին հրաժեշտի խաղում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կանցկացնի այս տարվա առաջին ընկերական հանդիպումը, որը կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը ազգային թիմում:

Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նորամուտը կնշի նոր պաշտոնում, իսկ մրցակիցը կլինի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 64-րդ տեղը զբաղեցնող Բելառուսը (Հայաստանը 116-րդն է):

ՀՖՖ-ն ներկայացրել է մարզաշապիկը, որով հրաժեշտի խաղում հանդես կգա Ռոման Բերեզովսկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English