22:05  ,  24 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Առաջատարներն են Կարուանան ու Անանդը, Արոնյանը հետ է մեկ միավոր

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ավարտից երեք տուր առաջ առաջին տեղը կիսում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որոնք վաստակել են 6.5-ական միավոր: 11-րդ տուրում Անանդը սպիտակներով հաղթեց նախկին առաջատար, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որը 6 միավորով երրորդն է:

11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ պարտություն կրեց 48-րդ քայլում: Արոնյանը, Սվիդլերն ու Գիրին ունեն 5.5-ական միավոր:

Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարուանայի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Սվիդլերն ու Գիրին, Նակամուրան ու Անանդը, Կարյակինն ու Տոպալովը:

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս