22:05 24 մարտի, 2016Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ավարտից երեք տուր առաջ առաջին տեղը կիսում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որոնք վաստակել են 6.5-ական միավոր: 11-րդ տուրում Անանդը սպիտակներով հաղթեց նախկին առաջատար, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որը 6 միավորով երրորդն է:
11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ պարտություն կրեց 48-րդ քայլում: Արոնյանը, Սվիդլերն ու Գիրին ունեն 5.5-ական միավոր:
Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարուանայի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Սվիդլերն ու Գիրին, Նակամուրան ու Անանդը, Կարյակինն ու Տոպալովը:
Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.