21:11  ,  24 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի ցավալի պարտությունը

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ, հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ պարտություն կրեց 48-րդ քայլում, թեեւ պարտիայի ընթացքում առավելություն ուներ ու կարելի էր առնվազն ոչ ոքի ապահովել: Արոնյանը 5.5 միավորով մնաց ընթացիկ չորրորդ տեղում: Սվիդլերը 5.5 միավորով հավասարվեց Արոնյանին: Նույնքան միավոր ունի նաեւ հոլանդացի Անիշ Գիրին, որը միավորը կիսեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ 6.5 միավորով ընթացիկ առաջատարն է:

Առաջատարներ Վիշվանաթան Անանդի եւ  Սերգեյ Կարյակինի պարտիան շարունակվում է: 

Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարուանայի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Արոնյան, Անանդ՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով