00:45  ,  24 մարտի, 2016

Տոպալով. Արժանի էի պարտության, բայց Արոնյանը տարօրինակ քայլեր էր կատարում

Իմ հերթական վատ պարտիան էր, որի արդյունքը չի լավացնում տրամադրությունս, ասել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հետնապահ, բուլղարացի Վեսելին Տոպալովը 10-րդ տուրում Լեւոն Արոնյանի հետ սեւերով ոչ ոքի խաղալուց հետո:

«Արոնյանի հետ պարտիայում արժանի էի պարտության, բայց մրցակիցը տարօրինակ քայեր էր կատարում եւ չօգտվեց հաղթանակի համար ակնհայտ հնարավորություններից: Հավանաբար, Լեւոն էլ այս օրերին ոչ լավագույն մարզավիճակում է: Նա կարող էր փոխանակել թագուհիները եւ վերջնախաղում ստանալ բացահայտ առավելություն: Բայց նա սկսեց վրիպումներ կատարել իմ պաշտպանական քայլերին ի պատասխան, եւ 40-րդ քայլում ես հավասարեցրի դրությունը»,- Տոպալովի խոսքը մեջբերում է Rsport-ը:

Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Տոպալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:

Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական,  Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով