00:45 24 մարտի, 2016Իմ հերթական վատ պարտիան էր, որի արդյունքը չի լավացնում տրամադրությունս, ասել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հետնապահ, բուլղարացի Վեսելին Տոպալովը 10-րդ տուրում Լեւոն Արոնյանի հետ սեւերով ոչ ոքի խաղալուց հետո:
«Արոնյանի հետ պարտիայում արժանի էի պարտության, բայց մրցակիցը տարօրինակ քայեր էր կատարում եւ չօգտվեց հաղթանակի համար ակնհայտ հնարավորություններից: Հավանաբար, Լեւոն էլ այս օրերին ոչ լավագույն մարզավիճակում է: Նա կարող էր փոխանակել թագուհիները եւ վերջնախաղում ստանալ բացահայտ առավելություն: Բայց նա սկսեց վրիպումներ կատարել իմ պաշտպանական քայլերին ի պատասխան, եւ 40-րդ քայլում ես հավասարեցրի դրությունը»,- Տոպալովի խոսքը մեջբերում է Rsport-ը:
Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Տոպալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:
Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.