Իմ հերթական վատ պարտիան էր, որի արդյունքը չի լավացնում տրամադրությունս, ասել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հետնապահ, բուլղարացի Վեսելին Տոպալովը 10-րդ տուրում Լեւոն Արոնյանի հետ սեւերով ոչ ոքի խաղալուց հետո:
«Արոնյանի հետ պարտիայում արժանի էի պարտության, բայց մրցակիցը տարօրինակ քայեր էր կատարում եւ չօգտվեց հաղթանակի համար ակնհայտ հնարավորություններից: Հավանաբար, Լեւոն էլ այս օրերին ոչ լավագույն մարզավիճակում է: Նա կարող էր փոխանակել թագուհիները եւ վերջնախաղում ստանալ բացահայտ առավելություն: Բայց նա սկսեց վրիպումներ կատարել իմ պաշտպանական քայլերին ի պատասխան, եւ 40-րդ քայլում ես հավասարեցրի դրությունը»,- Տոպալովի խոսքը մեջբերում է Rsport-ը:
Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Տոպալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:
Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում