Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց մրցաշարի հետնապահ, բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ 58-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի: Արոնյանը 5.5 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը:
Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սպիտակներով պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին եւ 6 միավորով հավասարվեց առաջատար, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որը սպիտակներով միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Տոպալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:
Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում