Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Վեսելին Տոպալովի հետ

21:12   23 մարտի, 2016

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց մրցաշարի հետնապահ, բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ 58-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի: Արոնյանը 5.5 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը:

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սպիտակներով պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին եւ 6 միավորով հավասարվեց առաջատար, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որը սպիտակներով միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Տոպալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:

Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական,  Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.